Բաղդասարյանին մեղադրում են հղի կնոջը վթարի ենթարկելու համար
Փողոցային ավտոարշավների սիրահար Մառա Բաղդասարյանին մեղադրում են ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որի հետևանքով 25-ամյա հղի կին է տուժել:
«Լայֆ.ռու»-ի հաղորդմամբ, 160 կմ/ժ արագությամբ ընթացող Բաղդասրյանը բախվել է Infiniti QX մակնիշի մեքենային, որին ղեկին հղի կին է եղել:
Դեպքը տեղի է ունեցել 2013-ին Լենինգրադում: Այդ ժամանակ Բաղդասարյանը եղել է 18 տարեկան և վարորդական վկայականը նոր է ստացած եղել: Նա մեքենայում եղել է 17-ամյա տղայի հետ, չի նկատել կարմիր լույսը և առաջ ընթանալով հարվածել է հետիոտնի անցումին մոտ կանգնած մեքենային:
«Մեքենան ամբողջությամբ վնասվել էր, դեն գցեցինք: Բայց մեզ այդ պահին դա չէր, որ անհանգստացնում էր: Մենք պայքարում էինք երեխային փրկելու համար: Բարեբախտաբար, հաջողվեց: Մեր բախտը բերեց նաև, որ այդ պահին անցումով ոչ ոք չէր անցնում»,-ասել է տուժածը՝ Ելենա Լ.-ն:
Ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ Բաղդասարյանից պահանջելով 2 մլն ռուբլի մեքենան վնասելու համար:
Մառա Բաղդասարյանը ներկայացրել է մեղմացուցիչ հանգամանքներ՝ Ելենային տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է կինը երկու ամսական հղիություն ունի, յոթ ամիս անց աղջնակ է ծնվել, նրան կոչել են Մարիա:
«Ավելի ուշ մենք մեքենայի համար փոխհատուցում ենք տրամադրել, այն կամավդոր ապահովագրություն ուներ: Իհարկե, ոչ ամբողջ արժեքը: Բայց մեզ համար գլխավորն այն է, որ երեխան ողջ է մնացել»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա