Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հայաստանցի գործընկերոջ՝ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքում:
«Շատ կարևոր է երկու երկրների համագործակցության հումանիտար ոլորտը, մեր ժողովուրդների միջև շփումների ընդլայնումը: Մենք պայմանավորվեցինք այս այցի ընթացքում, որ մեր երկրների քաղաքացիները կարող են Հայաստան գնալ ներքին անձնագրերով: Դրա մասին փաստաթուղթ էլ է ստորագրվել: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է մարդասիրական ոլորտը»,-ասել է Մեդվեդևը:
Կարեն Կարապետյանն իր հերթին հույս է հայտնել, որ որոշումն ուժեղ խթան կհանդիսանա մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացման համար:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը ռուս քաղաքացիների համար որպես այցելելու երկիր չգնահատված է: Ակնկալում ենք, որ այս տարի իրավիճակը կբարելավվի»,-ասել է Հայաստանի վարչապետը:
Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Հայաստանն ո Ռուսաստանը կստեղծեն հատուկ հիմնադրամ ներդրումային համագործակցության համար:
Կարեն Կարապետյանը իր ռուս գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով լինել Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ. Կարեն Կարապետյանը` Մեդվեդևին
- Կարեն Կարապետյանը Մոսկվայում կհանդիպի Դմիտրի Մեդվեդևին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան