ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը բխում է տարածաշրջանի շահերից
«ԱՄՆ ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի: Դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից, դա այն է, ինչ կբերի խաղաղություն և կայունության տարածաշրջանում»,- Նորարար փորձառական արվեստի կենտրոնում «Կամրջելով պատմությունները» ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն միշտ հստակ նշել է, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման համար անհրաժեշտ է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական, լիարժեք ճանաչում:
Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կոնկրետ այս հարցի վերաբերալ, Ռ.Միլսն ասաց. «Դոնալդ Թրամփն իր արշավի ժամանակ հայ-թուրքական հարաբերություններին որևէ անդրադարձ չի կատարել: Առայժմ դեռ վաղ է որպեսզի ես կարողանամ ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ, նաև այս հարցի վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան