Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը լավագույն գործն է աշխարհում. Ռիչարդ Միլս
«ԱՄՆ ցանկացած դեսպան ծառայում է երկրի նախագահին: Որպես դեսպան ցանկացած պահի ինձ կարող են ասել վայր դնեմ լիազորություններս, բայց այս անգամ նման պահանջ չի եղել»,- Նորարար փորձառական արվեստի կենտրոնում «Կամրջելով պատմությունները» ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվության կա այն մասի, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչում իր երկրի դեսպաններին:
Ամերիկացի դիվանագետը հավելեց, որ իր պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա, ինչի համար անչափ ուրախ է:
«Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը լավագույն գործն է աշխարհում»,- ասաց Ռ.Միլսը՝ միաժամանակ հավելելով, ուզում է Հայաստանում լինել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան