Սվիտալսկին կոչ է անում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցում գալ «խելամիտ փոխզիջման»
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին 2016-ի վերջին ամիսը նշանակալի է համարում, քանի որ հնարավոր եղավ այնպես անել, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան կիառվի: Դրա համար օժանդակություն է արել ՄԱԿ-ը:
«Շարունակում եմ լիահույս լինել, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան շուտով կհասնի հայաստան և կիրականացվի բարեհաջող», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սվիտալսկին:
Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, որի համար հայտարարվել էր մրցույթ և հայտ է ներկայացրել մեկ ընկերություն, ապա Սվիտալսկու խոսքով, մրցույթում հայտատուն մեծ գին է առաջարկել:
«Ես չափավոր լավատես եմ, որ լուծում կգտնվի՝ մրցույթին հայտ ներկայացրած ընկերության համաձայնությամբ ու ընդունելի կլինի քաղաքական շահակիցների համար: ԵՄ-ի՝ այսինքն՝ դոնորի տեսանկյունից կոչ կանենք, որ խելամիտ փոխզիջում գտնվի: Անհավանական կարճ է ժամկետը, բայց Եվրամիությունը քաջալերում է կողմերին, որ խելամիտ փոխզիջում գտնվի», -ասաց դիվանագետը:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ արդեն գիտեն՝ չի լինելու կատարյալ լուծում, որը 100 տոկոսանոց երաշխիք կտա, որ սողանցքներ չլինեն:
«Ես կարծում եմ, որ հնարավոր է գտնել լավ տարբերակ հայտ ներկայացրած ընկերության հետ: Միգուցե ժամանակ չկա գործընթացը զրոյից սկսելու համար: Տարբեր տեխնիկական տարբերակներ կան, և մինչև շաբաթվա վերջ պարզ կլինի, թե ինչ տարբերակ է ընտրվում», -նկատեց դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանական ընտրությունները ԵՄ ուշադրության կենտրոնում կլինեն. Սվիտալսկի
- Բանագնացները շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը. Դեսպան Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան