Առանց վարորդի ավտոբուսներ՝ Փարիզում
Փարիզում հայտնվել է երկու առանց վարորդ մինի-ավտոբուս էլեկտրական շարժիչով: Բի-Բի-Սի-ն գրում է, որ դեռևս այս նախագիծը փորձնական է, բայց հաջողության դեպքում քաղաքային իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել նման տրանսպորտային միջոցը:
Երկու ավտոբուսն էլ անցնում են կարճ երթուղի: Շարժվում են բացառապես առանձնացված գծով, որոնց որևէ այլ տրանսպորտային միջոց չի շարժվում: Ավտոբուսները հիշեցնում են ոչ մեծ սնդուկ՝ անիվների վրա: Տեղափոխում է մինչև 12 մարդ:
Փարիզի փոխքաղաքապետն ասել է, որ շուտով առանց վարորդի տրանսպորտային միջոցներն աշխարհում քաղաքային տրանսպորտի ոլորտում հեղափոխություն են անելու և մեծ քաղաքներում ամբողջությամբ փոխելու է մարդկանց կյանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան