Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա
Այսօր ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիայի Ելգավա քաղաք, որտեղ հունվարի 26-ից 29-ը կկայանան 2018 թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր ընտրանու կազմում Լատվիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Էռնեստ Ակոպով, «ՎՏԲ-Բանկ», Վրաստան
Հակոբ Լոբասյան, «Չարբախ»
Ֆուտբոլիստներ
Սարո Գալստյան, «Լեո»
Արմեն Բաբայան, «Չարբախ»
Գարեգին Մաշումյան, «Չարբախ»
Սարո Մարդանյան, «Լեո»
Դավիթ Սուջյան, «Չարբախ»
Սարգիս Նասիբյան, «Լեո»
Էդվարդ Մկրտչյան, ՎՊՀ
Հակոբ Ուզունյան, ՀՊՏՀ
Տիգրան Վարդանյան, «Լեո»
Սարգիս Մարգարյան, «Դինամո-ԲՆՏՈՒ», Բելառուս
Անդրանիկ Կարապետյան, «ՀՄԸՄ Բուրջ Համուդ», Լիբանան
Էդգար Կիրակոսյան, «Հոմենեթմեն, Բեյրութ», Լիբանան
Ֆուտզալի ազգային հավաքականին կարող է միանալ նաև Լիբանանում հանդես եկող դարպասապահ Սարգիս Ասկաջյանը, որն առայժմ չի մեկնել հավաքականի հետ փաստաթղթային խնդիրների պատճառով: