Պայքարը շարունակում են 8 ուժեղագույն թենիսիստուհիները
Մելբուռնի կորտերում շարունակվում է թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունը: Ինչպես և տղամարդկանց անհատական պայքարում, կանանց մրցաշարում ևս պայքարը շարունակում են 8 ուժեղագույն թենիսիստուհիները, ովքեր ուժերը կչափեն արդեն քառորդ եզրափակիչ փուլում:
Կիսաեզրափակիչ փուլի համար պայքարն առաջինը կսկսի Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) – Անաստասիա Պավլյուչենկո (Ռուսաստան) զույգը: Բրիտանուհի Յոհաննա Կոնտան ռակետը կխաչաձևի մյուս Ուիլյամսի հետ` Սերենայի:
Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովայի մրցակիցը քառորդ եզրափակչում խորվաթ Միրյանա Լյուչիչ-Բարոնին է, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող Կոկո Բանդևեյը կպայքարի իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի դեմ: