Գրիգոր Դիմիտրով. «Անձնական կյանքս մշտապես փորձել եմ թողնել կորտից դուրս»
Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակիչ փուլի մասնակից, բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը խոսել է այն մասին, թե որքանով է իրեն հաջողվում համատեղել անձնական ու գործնական կյանքը: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Անկեղծ ասած` միշտ խուսափել եմ խոսել անձնական կյանքիս մասին` այն թողնելով կորտից դուրս: Նախկինում դա անելը շատ ավելի բարդ էր: Հեշտ չէր հասկանալը, թե ինչպես կարելի է անձնական կյանքը համատեղել աշխատանքի հետ: Ժամանակն անցնում է, փորձ ես ձեռք բերում, սակայն մինչև հիմա էլ դեռ կան դժվարություններ»,- ասել է Դիմիտրովը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչում բուլղարացի թենիսիստն ուժերը կչափի Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆենի հետ: