Գաբրիել Սարգսյանն առաջատարներին զիջում է մեկ միավորով
Իրանում շարունակվող «Խազարի Գավաթ» շախմատի մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները։ Վերջին 2 տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը տոնել են մեկ հաղթանակ և մեկ պարտություն։
Արդյունքում՝ 3,5 միավորով Գաբրիել Սարգսյանը 12-րդն է, Մամիկոն Ղարիբյանը 3 միավորով՝ 33-րդը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը վաստակել է 2,5 միավորով և զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը։ 4.5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 2 մասնակիցներ։