Սևիլիայի նախագահ. «Ռամոսը թող խորհուրդներ տա իր թիմի նախագահին»
«Սևիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի այն խոսքերին, թե ինքն այնքան էլ լավ չի հետևում իր թիմի երկրպագուների վարքագծին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ռամոսը հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա հանդես է գալիս «Ռեալում»: Թող խորհուրդներ տա իր թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: «Սևիլիան» շատ ավելին է անում տրիբունաներում տիրող ագրեսիայի դեմ պայքարելու համար, քան Դուք կարող եք պատկերացնել, սակայն որոշ թերություններ շտկելու կարիք դեռ կա»,- ասել է Կաստրոն:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայի» սան է, սակայն դա չէր խանգարել երկրպագուներին վիրավորանքներ հնչեցնել Սերխիոյի հասցեին` «Ռեալի» դեմ խաղի ժամանակ: