ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը կազատվի պաշտոնից
ՀՀ վարչապետի հունվարի 9-ի որոշման համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը սույն թվականի մարտի 23-ին կազատվի պաշտոնից` հաստիքի կրճատման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայկ Ղուկասյանը` ֆեյսբուքյան իր էջում:
«Շնորհակալություն, պարոն Վարչապետ նման բարեփոխման համար, միևնույն է, սա ինձ չի հիասթափեցնում և ես շարունակելու եմ սպորտի ասպարեզում իմ գործունեությունը մասսայական դարձնել ամենուր, այդ թվում` սահմանամերձ համայնքներում»,- գրել է Հայաստանի արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահը։