Վասիլև. «Երկրպագուների տեղը լինելու դեպքում ինչ-որ անկյունում կսպասեի թիմին»
Մոսկվայի «Սպարտակի» հոկեյիստ Ալեքսանդր Վասիլևը մեկնաբանել է իր թիմի` 1:6 հաշվով կրած պարտությունը մոսկովյան ԲԿՄԱ-ից` շատ խիստ ու բացասական արտահայտվելով: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Հաշիվը խաղատախտակին է, և մենք բոլորս հիասթափված ենք: Յուրաքանչյուրս մեր ազգանունն ենք կրում խաղաշապիկի վրա, մենք խաղում ենք երկրպագուների համար, պետք է պայքարենք, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց:
Երկրպագուներն ամբողջ կյանք են նվիրում «Սպարտակին» աջակցելով, և եթե ես լինեի նրանց փոխարեն, ինչ-որ անկյունում կսպասեի թիմին: Քաղաքակիրթ ձևով կխոսեինք, կհասկանայինք միմյանց պահանջները: Մենք դեռ կարող ենք հաջողության հասնել, պետք է պարզապես պայքարենք` հանուն մեր երկրպագուների, մեր ընտանիքների և ինքներս մեզ համար, որպեսզի մեզ հարգեն և մենք ինքներս հարգենք մեզ»,- ասել է Վասիլևը: