
Յուրա Մովսիսյանը մարզվել է «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը թիմի կազմում նախապատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին: Թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Արիզոնայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի առաջին տուրի շրջանակներում մարտի 5-ին «Ռեալ Սոլթ Լեյքն» առաջին խաղում սեփական հարկի տակ կընդունի «Տորոնտոյին»: Յուրա Մովսիսյանը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում», նախորդ տարվա հոկտեմբերին մշտական հիմունքներով տեղափոխվել էր ամերիկյան ակումբ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին