Օբամեյանգը հավակնում է «Ոսկե խաղակոշիկին»
Ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը և հավակնում է ստանալ «Ոսկե խաղկոշիկը»: Նրանից շատ քիչ են հետ մնում կատալոնյան թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Այս մասին տեղեկացնում է sport-english.com-ը:
Լավագույն տասնյակում են նաև Դիեգո Կոստան («Չելսի»), Մաուրո Իկարդին («Ինտեր»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Քրիստիան Գյուտկյաերը («Ռոսենբորգ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Անդրեա Բելոտտին («Տորինո»):