Սկոլարին հերքել է, որ Պեպեին մտադիր է հրավիրել Չինաստան
Բրազիլիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիշ ֆելիպե Սկոլարին, ով ներկայումս գլխավորում է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը, խոստովանել է, թե ընտրության դեպքում իսպանական որ թիմում կնախընտրեր աշխատել` «Ռեալո՞ւմ», թե՞ «Բարսելոնում»: Այս մասին տեղեկացնում է efe.com-ը:
«Եթե նման հնարավորություն ընձեռնվեր, ապա ընտրությունս կանգ կառներ Մադրիդի «Ռեալի» վրա: «Արքայական ակումբի» փիլիսոփայությունն ավելի մոտ է ինձ, քան «Բարսելոնինը»,- նշել է մասնագետը` միևնույն ժամանակ հերքելով այն տեղեկատվությունը, թե ցանկանում է իր թիմի շարքերում տեսնել «Ռեալի» պաշտպան Պեպեին: