Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կորակազրկի Վենգերին
Անգլիայի ֆուտբոլ ասոցիացիան մտադիր է պատժել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին`Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Բերնլիի» (2:1) հետ խաղում նրա կողմից դրսևորած վարքագծի համար:
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, մասնագետը կորակազրկվի նվազագույնը 3 խաղով: Բացի այդ նրան չի թույլատրվի ոչ միայն ներկա լինել հանդերձարանում, այլև կարգելվի նրա մուտքը մարզադաշտ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի 92-րդ րոպեին Վենգերը վիրավորել էր 4-րդ մրցավարին, երբ թիմին ի վնաս նշանակվել էր 11 մետրանոց հարված, ինչի արդյունքում հեռացվել էր: Տեխնիկական գոտին լքելու պահանջին ի պատասխան մարզիչը հրել էր նաև գլխավոր մրցավարին: