«Eurasia Mobile Challenge» մրցույթի երևանյան կիսաեզրափակիչը կհեռարձակվի YouTube-ով
Beeline-ը տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին: Հունվարի 25-ին կայանալիք մրցույթը կհեռարձակվի YouTube-ով` հետևյալ հղումով:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հիշեցնում են, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին, որոնք հանդես կգան Երևանում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչում։ Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» և «Certifire»:
Հուլիսին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք անց են կացվել միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, մանրամասն վերլուծել են իրենց ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։ Յուրաքանչյուր ներկայացված գաղափար գնահատվել է տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն.
Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքում: