Արոնյանն այսօր կմրցի մրցաշարի առաջատարի հետ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարում երեկ հանգստյան օր էր, իսկ այսօր Արոնյանն ուժերը կչափի առաջատար Ուեսլի Սոյի հետ: 9-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:30-ին:
Հիշեցնենք, որ խաղացված 8 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 5.5 միավոր: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Պավել Էլյանովն ո Վեյ Յին առաջատարից հետ են մնում կեսական միավորով: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինն ու Բաշկարան Ադհիբանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները: