Կլիմայական հակադրությունների տեսանկյունից մեր երկիրը բացառիկ է. Սուրենյան
«Այսօր՝ ժամը 13:00 դրությամբ Աշոցքում -20 է, Դիլիջանում ու Իջևանում +6 աստիճան է: Աշոցքից Դիլիջան ուղիղ գծով որ հաշվենք մոտ 60կմ է, ստացվում է 60կմ վրա 26 աստիճան ջերմաստիճանի տարբերություն: Կլիմայական հակադրությունների տեսանկյունից մեր երկիրը բացառիկ է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: