Փոխնախարար. Ցածր ջերմաստիճանի հետևանքով խաղողի բերքի որոշակի կորուստ կունենանք
Արարատյան դաշտավայրում ավելի քան մեկ ամիս ձգվող 0-ից ցածր ջերմաստիճանը էական բացասական ազդեցություն չի ունենա գյուղատնտեսության վրա:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշեց, որ ցուրտը կարող է որոշակի չափով վնաս պատճառել խաղողի այն այգիներին, որոնք չեն թաղվել:
«Սեղանի սորտերի բերքի կորուստ կունենանք որոշակի չափով, իսկ մնացած առումով խնդիր չունենք: Վնասի չափը կարող ենք որոշել գարնան գալու հետ, որպեսի կարողանանք տեսնել՝ աչքերը բացվում են, թե չէ»,-ասաց փոխնախարարը:
Թե քանի հեկտար այգի է մնացել առանց այգեթաղի, գյուղնախարարությունում չգիտեն. «Այդքան էլ շատ չեն, կոնկրետ չենք կարող ասել, թե ինչքան է, քանի որ ոչ ոք չի հաշվել»:
Ա. Հարությունյանը բացատրեց, որ ձյան ծածկի տակ գտնվող հացահատիկին վտանգ չի սպառնում, իսկ մուս բուսատեսակների ու ծառերի համար ջերմաստիճանը կրիտիկականի չի հասել:
«Տարբեր տարիքի տարբեր մշակաբույսերի տարբեր ծառատեսակների համար կրիտիկական ջերմաստիճանը տարբեր է: Այս պահի դրությամբ, ես ասում եմ, չկա ահազանգ, տա Աստված, որ նորմալ գնա: