Իշխան Զաքարյանը արձակուրդում է
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գտնվում է չվճարվող արձակուրդում: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Վերահսկիչ պալատից:
«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից», -նշվում է պալատի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարելիք նախընտրական կենտրոնական շտաբը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան