Բանագնացները շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը. Դեսպան Սվիտալսկի
Ակնկալում ենք, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում ձևավորված դրական շարժընթացը կպահպանվի և նոր մակարդակի կհասցվի: Այդ մասին այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, և հայկական, և բրյուսելյան կողմից «շատ ծանր աշխատանք» է իրականացվում, և բանագնացները «շատ մոտ են Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը»:
«Մեկ բան պարզ է՝ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելը, ավարտելը էական իրադարձություն կլինի 2017-ին: Մենք նաև ակնկալում ենք, որ վերջնական տեսքի կբերվեն գործընկերության առաջնայնությունների քննարկումները: Այդ առաջնայնությունները կձևակերպվեն քաղաքականապես պարտադիր փաստաթղթում, որով կձևակերպվեն եվրամիության առաջնահերթությունները հարևանության քաղաքականության շրջանակում: Դրանում մենք կձևակերպենք մեր համագործակցության ուղիները», -հայտարարեց Սվիտալսկին՝ նկատելով, որ հայկական կողմը վերջին անգամ Հայաստան եկած բանագնացներին «շատ դրական» պատասխաններ է տվել:
Նոր կնքվելիք շրջանակային համաձայնագիրը, Սվիտալսկու խոսքերով, կարող է նոր որակ հաղորդել Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին