Հովիկ Աբրահամյանը դեռ դիմում չի գրել. Թադևոսյան
Հանրապետական կուսակցությունում տեղյակ չեն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադի՞ր է լքել կուսակցությունը, թե՞ ոչ, ինչպես գրում են տեղեկատվական շատ աղբյուրներ:
«Դեռևս ոչ մի դիմում չենք ստացել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Հարցին, թե այսինքն սպասո՞ւմ են նման դիմումի, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Չէ, մամուլն է նման լուրեր տարածել: Երևի պետք է ճշտեք, թե որտեղից են նման լուրեր տարածում կամ ճշտեք Աբրահամյանից»:
Նշենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է:
Հովիկ Աբրահամյանը կառավարության ղեկավարի պաշտոնից ազատվել է 2016-ի սեպտեմբերի 8-ին, որը զբաղեցնում էր 2014 թվականի ապրիլի 13-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին