Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ տիկին Գլեդիս Բերեջիկլյանին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ներկայացված ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձը լավագույնս կծառայեն ի բարօրություն նահանգի բնակչության։
Նոր Հարավային Ուելսը, առաջատար դերակատարություն ունենալով Ավստրալիայի տնտեսական ու քաղաքական կյանքում, հայտնի է նաև որպես մի երկրամաս, որտեղ մշտապես կարևորել են ժողովուրդների ազատությունն ու իրավահավասարությունը, մարդու իրավունքներն ու համընդհանուր ժողովրդավարական արժեքները։
Այդ իրողության վառ արտահայտությունն է նաև 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության հաստատմանը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին
- Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան