Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Աստանայում հունվարի 23-24-ն Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Սիրիայի հարցով կազմակերպված հանդիպման շրջանակներում կողմերը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հրադադար հաստատելու ուղղությամբ համապատասխան գործիքակազմ մշակել և հրադադար հաստատվելու պարագայում հսկել, որպեսզի այն չխախտվի:
«ՖԱՐՍ»-ի փոխանցմամբ՝ Աստանայի հանդիպմանը մասնակցել են նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան