Լույս է տեսնելու Մարկ Տվենի բոլորին անհայտ գիրքը
Գրեթե 140 տարի առաջ Սեմյուել Լենգհորն Քլեմենսը, ով ամբողջ աշխարհին հայտնի է Մարկ Տվեն անունով, իր փոքրիկ աղջկներին պատմել է մի աղքատ տղայի մասին, ով կերել է կախարդական ծաղիկ և սովորել խոսել կենդանիների հետ: Գրողի ընտանիքում երեկոյան հեքիաթներ պատմելը եղել է ավանդույթ, բայց նա թղթին է հանձնել իր երեխաների համար հորինած հեքիաթներից միայն մեկը:
Նյուզռու.քոմ կայքը, հղում անելով The New York Times կայքին, գրում է, որ տասնամյակներ անց այդ գրառումները հայտնաբերել է գիտնական Ջոն Բերդը, ով ուսումնասիրել է Թվենի արխիվը Բերկլի համալսրանում: Ենթադրվում է, որ «Օլեմարգարինե արքայազնի առևանգումը» հանդիսանում է ավելի մեծ պատմվածքի մի մասը: 16- էջանոց սևագրությունը, մանրամասն ուսումնասիրությունից հետո հրապարակվելու է: Նկարազարդ գրքը կներկայացվի այս տարվա սեպտեմբերին:
Հեքիաթում խոսք է գնում հսակների, հրեշների, խոսող կենդանիների մասին, ովքեր մասնակցում են արքայազնի փրկությանը: