Փոխնախարարը ազատվել է պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Ֆիլարետ Բերիկյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ֆիլարետ Բերիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», -նշված է կառավարության ղեկավարի որոշման մեջ:
Նկատենք, որ Ֆիլարետ Բերիկյանը երկար տարիներ է՝ աշխատում էր այդ նախարարությունում որպես փոխնախարար և համակարգում էր մանկատների հետ կապված աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին