Դավիթ Ավանեսյանը կփորձի պաշտպանել գոտին
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը փետրվարի 18-ին կմենամարտի ամերիկացի Լամոնտ Պիտերսոնի հետ: Մրցավեճը տեղի կունենա ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում: Բռնցքամարտիկները կպայքարեն միջինքաշային կարգի WBA ժամանակավոր գոտու համար, որը պատկանում է Ավանեսյանին: Այս մասին տեղեկացնում է «Allboxing»-ը:
Հայ մարզիկը 28 տարեկան է: Նրա ակտիվում 22 հաղթանակ է, որից 11-ը նոկաուտով: Ավանեսյանը պարտվել է 1 անգամ և մեկ մրցավեճ ավարտել ոչ-ոքի հաշվով: Պիտերսոնը պրոֆեսիոնալ ռինգում 34 հաղթանակ է տոնել, որից 17-ը նոկաուտով: Կրել է 3 պարտություն և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի հաշվով: