«Օլդ Տրաֆորդում» 300 տեղ կազատվի հաշմանդամների համար
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է 2600 բաժանորդագրված երկրպագուների տեղափոխել «Օլդ Տրաֆորդի» այլ տրիբունաներ, որպեսզի կարողանա 300 տեղ ազատել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Մանկունյանցիներն այս հարցով լրջորեն կզբաղվեն արդեն հիմա, որպեսզի հաջորդ մրցաշրջանում նստատեղերը պատրաստ լինեն: Այն երկրպագուները, ովքեր դժգոհ կլինեն իրենց տեղերից, ակումբը պատրաստ կլինի փոխհատուցել տոմսերի գումարի տարբերությունը, ինչպես նաև նրանց կտրամադրի անվճար տոմսեր` ամբողջ մեկ տարի թիմի գավաթային հանդիպումներին ներկա գտնվելու համար: