Գանգոսկրի վնասվածք ստացած «Հալ Սիթիի» ֆուտբոլիստի վիրահատությունը բարեհաջող է անցել
Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Չելսիի» հետ խաղում «Հալ Սիթիի» կիսապաշտպան Ռայան Մեյսոնը գանգոսկրի վնասվածք էր ստացել` 12-րդ րոպեին օդային պայքարում բախվելով մրցակից թիմի պաշտպան Գարի Կեյխիլի հետ: 25-ամյա ֆուտբոլիստը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատության էր ենթարկվել:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, Ռայանը գտնվում է կայուն վիճակում, սակայն հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր: Կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում իր թիմի կազմում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ: