Առաջին կիսաեզրափակչում` Ֆեդերեր-Վավրինկա
Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի են ունեցել քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպում: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին հաջողվել է հաղթահարել Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերևի արգելքը: Գրանցվել է 6:1, 7:5, 6:2 հաշիվ: Հանդիպումը տևել է 1 ժամ 33 րոպե:
Քառորդ եզրափակիչ փուլի մյուս խաղում շվեյցարացի Սթեն Վավրինկան համառ պայքարում առավելության է հասել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 7:6, 6:4, 6:3 հաշվով:
Այսպիսով` կիսաեզրափակիչ առաջին խաղը կլինի շվեյցարական: Մյուս 2 ուղեգրի համար կպայքարեն Նադալն ու Ռաոնիչը, Գոֆենն ու Դիմիտրովը: