«Օսկար»-ի հավակնորդներն են
Նախօրեին Նյու Յորքում հայտարարվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները: ՏԱՍՍ-ը գրում է, որ «Լա-Լա Լենդ» ֆիլմը ներկայացված է անվանակարգերից կեսում, այդ թվում նաև գլխավոր և կարող է միանգամից պայքարել 13 արձանիկի համար: «Լավագույն երգ» անվանակարգում ներկայացված է մյուզիքլից միանգամից երկու ստեղծագործություն: Այսպիսով, «Լա-Լա Լենդ»-ն նոմինացվել է 14 անգամ և կրկնում է «Տիտանիկ»-ի սահմանած ռեկորդը հնարավոր «Օսկար» մրցանակի քանակով:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում են «Լա Լա Լենդ» (La La Lend), «Մանչեսթերը ծովի մոտ» (Manchester by the Sea), «Խղճի թելադրանքով» (Hacksaw Ridgе), «Ցանկապատեր», " (Fences), «Թաքնված ֆիգուրներ» (Hidden Figures), «Լուսնի լույս» (Moonlight), «Առյուծ» (Lion), «Ամեն գնով» (Hell or High Water), «Ժամանում» (Arrival) ֆիլմերը:
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովի մոտ»), Ռայան Գոսլինգը («Լա-Լա Լենդ), Դենզել Վաշինգտոնը («Ցանկապատեր»), Վիգգո Մորտենսենը («Կապիտան Ֆանտաստիկ») և Էնդրյու Գարֆիլդը («Խղճի թելադրանքով»):
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Մերիլ Սթրիփը («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս»), Իզաբել Յուփերը («Նա»), Ռութ Նեգան («Սիրել»), Էմմա Սթոունը («Լա-Լա Լենդ), Նատալի Փորթմանը («Ջեկի»):
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են՝ Դենի Վիլնյովը («Ժամանում»), Մել Գիբսոնը (««Խղճի թելադրանքով»), Դեմյեն Շազելը («Լա –Լա Լենդ»), Քեննեթ Լոներգանը («Մանչեսթերը ծովի մոտ»), Բարրի Ջենքինսը («Լուսնի լույս»):
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է ավստրալիական «Տաննա», դանիական «Իմ հողը», գերմանական «Տոնի Էդդմանն», իրանական «Վաճառողը», շվեդական «Երկրորդ կայքն Օվե» ֆիլմերը
«Լավագույն անիմացոն ֆիլմ» անվանակարգում են՝ «Զվերոպոլիս», «Կուբո. Լեգենդ սամուրայի մասին», «Մոանա», «Կարմիր կրեա», «Կյանքը ինչպես ցուկկինի» :
Բոլոր անվանակարգներն ու հավկանորդները՝ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 26-ին: