ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Ռեքս Թիլերսոնն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և «տասնհինգ թվի վայրագություններին»: Ամերիկայի հայկական համագումարի կայքի փոխանցմամբ` Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում կաջակցի պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը:
Պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսի հարցին՝ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնն ասել է. «1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, և ԱՄՆ-ի շահերից է բխում երաշխավորել երկու երկրների միջև խաղաղ և կայուն հարաբերությունների հաստատումը: Թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»:
Թիլերսոնը, խոսելով Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների խախտումների մասին, հստակեցրել է, որ ինքը «շատ մտահոգված է Թուրքիայի իշխանությունների կողմից վերջերս ձեռնարկված քայլերի առնչությամբ»:
«Կրոնական ազատությունը կարևոր ամերիկյան սկզբունք է և միջազգային խաղաղության և կայունության հարցում կարևոր գործոն: Թեկնածության հաստատման դեպքում, ես կաշխատեմ Թուրքիայի հետ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության և նրանց մշակութային ժառանգությունների նկատմամբ հարգանքը խթանելու հարցում»,- ասել է պետքարտուղարի թեկնածուն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան