Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին վաղը կտեղափոխեն Մոսկվա
Ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանը վաղը կտեղափոխվի Մոսկվա՝ հետագա վերականգնող բուժումն այնտեղ իրականացնելու նպատակով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը:
«Բժիշկները հետազոտել են, ամեն ինչ նորմալ է, պատրաստվում ենք»,- նշեց Ավետիսի հայրը՝ հավելելով, որ որդու հետ Մոսկվա կմեկնի կինը:
Նրա խոսքերով՝ Ավետիսի տրամադրությունը մարտական է: «Մեծ հույսերով է գնում Մոսկվա: Բոլորս էլ լավ արդյունքների ենք սպասում: Իմ միակ ցանկությունն այս պահին մեկն է՝ Ավետիսս քայլի, ուրիշ բան չեմ ուզում»,- ասաց Հայկազ Զարգարյանը:
Հիշեցնենք, որ Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երեք անգամ վիրահատել են, այդ թվում՝ բազմաբեկորային վիրավորում ստացած ծնոտը, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Հարակից հրապարակումներ`
- Քառօրյա պատերազմում և դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող, որից 3-ը շարունակում են վերականգնողական բուժում ստանալ
- «Հույս ունեմ, որ Ավետիսս կքայլի». ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանին կտեղափոխեն Հնդկաստան
- Բժիշկներն ամեն ինչ արել են Ավետիսի կյանքը փրկելու համար. հարազատները հույսներն Աստծո վրա դրած` սպասում են
- Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին