«Ռոյթերզ». Թրամփը կարգելի յոթ երկրներից փախստականների մուտքը ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այսօր ստորագրել հրամանագիր, որով ժամանակավորապես կարգելվի մերձավորարևելայն ու աֆրիկյան յոթ երկրներից փախստականների ու քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Այս մասին հայտնի է դարձել «Ռոյթերզ» գործակալությանը:
Այդ երկրներն են Սիրիան, Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Յեմենը: Թրամփը կարող է պետդեպարտամենտին հրամայել արգելելու այդ երկրների քաղաքացիներին վիզա տրամադրել, իսկ արդեն վիզա ունեցողներին արգելել մուտք գործել ԱՄՆ տարածք:
Աղբյուրը նշում է, որ երեկ երեկոյան թվիթերյան իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահը գրել էր. «Վաղը Ազգային անվտանգության առումով մեծ օր է սպասվում: Շատ այլ բաների թվում մենք կառուցելու ենք նաև պատ»:
Գործակալության տվյալներով, այսօր Թրմափը կարող է ստոգրել նաև հրամանագրեր սահմանների պաշտպանության վերաբերյալ, չի բացառվում, որ նա հանձնարարի սկսել Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ում գտնվող անօրինական միգրանտների թիվը սահմանփակելու համար: