Իտալիայում փլուզված հյուրանոցի զոհերի թիվը հասել է 23-ի
Իտալիայում փրկարարները ևս երկու զոհվածի մարﬕն են դուրս բերել ձնահյուսի տակ հայտնված Rigopiano հյուրանոցից: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այժմ աղետից զոհերի հաստատված թիվը 23 է:
Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհերի և ևս վեց անհայտ կորած համարվողների մասին:
Հյուրանոցի փլուզում տեղի էր ունեցել հունվարի 18-ին: Ստորգետնյա ցնցուﬓերով և ձյան առատ տեղուﬓերով առաջացած ձնահյուսը 1,2 հազար ﬔտր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա էր իջել՝ ծածկելով չորսհարկանի շենքը, որտեղ գտնվել են 40 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետից փրկվել է 11 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում զոհերի թիվը հասել է վեցի
- Իտալիայում փրկարարները ձյան տակ մնացած հյուրանոցից գտել են ողջ մնացած մարդկանց
- Իտալիայում հյուրանոցը մնացել է ձյան տակ