«Ով էլ գա, պետք է ասենք այո». Հայրիկյան
«Այս համագործակցությունը պետք է օգտագործել Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու համար, քանի որ ժողովրդավարությունը, նույնիսկ հզոր կուսակցություն ունենալու դեպքում առանձին կուսակցության հարց չէ, այլ ամբողջ հանրության հարցն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը միանալուն:
Հայրիկյանի խոսքով՝ իրենց բոլոր ցանկությունների, կանխատեսումների հիմքում ընկած է մեկ բան, միասնական ճակատ ստեղծել հանուն ժողովրդավարության:
«Դեմոկրատ Արամ Սարգսյանի հետ հանուն ժողովրդավարության մեր հագործակցությունը վաղուց է սկսված՝ չնայած մեր գաղափարական տարբեր դիրքորոշումներ ունենալուն: Արդեն առաջին քայլն արված է: Թե ինչպես պիտի աշխատել, ծրագրային ինչ շեշտադրումներ պետք է կատարել դրանք կլինեն առաջիկայում: Մեր նպատակը մեկն է համընդհանուր ընդգրկման դաշինք ստեղծել և դրանով հասնել արմատական փոփոխությունների: Չգիտեմ համընկել է, իրենք են մեզնից վերցրել, կամ մենք՝ իրենցից, բայց առայժմ մեր դիրքորոշումը բավական մոտ է դաշինքի մեջ չմիավորված ուժերից «Ժառանգության» դիրքորոշման հետ, որ պետք է ժամանակավոր անցումային փուլ ունենալ, հաստատել ժողովրդավարություն»,-նշեց նա:
Լրագրողների հարցին, թե որքանով է նպատակահարմար, արդյունավետ իրենց և «Ծառուկյան դաշինքի» համագործակցությունը, Հայրիկյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե անցյալում տարբեր խնդիրների հետ կապված ինչ գնահատականներ ենք տվել այս կամ կամ այն քաղաքական ուժին կամ գործչին, վերջին շրջանում մեր արած շեշտադրումներում հիմնականը հետևյալն է՝ ժողովրդավարությունը վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին և բոլոր քաղաքական ուժերին: Բոլորը հավասար հնարավորություն և իրավունք ունեն մասնակցելու համաժողովրդական գործին: Գագիկ Ծառուկյանը ՝ բարերար, գործարար, այդպես է ինքն առավել իրեն դրսևորել: ԲՀԿ-ն դեռևս նոր է քաղաքականության մեջ, այսինքն՝ անցած ճանապարհի առումով: Արդյունավետությունը կավելանա ցանկացած նոր ուժի միացման հետ, նաև անհատ Ծառուկյանի և նրա շուրջ համախմբված մարդկանց միանալու դեպքում: Արդյունավետությունը, պայքարը հանուն ժողովրդավարության կավելանա, եթե մեզ հետ համախմբվեն հնարավորին չափ շատ ուժեր»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուն, նա ասաց. «Մի քիչ զավեշտալի կարող է լինի, բայց ես մի քանի օր առաջ օրինակ` ասել էի. «ինչ եք կարծում, եթե Հովիկ Աբրահամյանը գա ու միանա մեզ, ի՞նչ է պետք է ասենք չէ նրան, ոչ, ով էլ գա, պետք է ասենք այո»: Այսօր էլ է սպասելի, որ ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք կլինի»:
Հարակից հրապարակումներ`
- «Համախմբում» կուսակցության պարզաբանումը՝ Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ
- Եթե հիմա Հովիկ Աբրահամյանն էլ գա, ես սիրով կասեմ՝ արի, միասին աշխատենք. Պարույր Հայրիկյան
- «Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համագործակցության համաձայնագիր են հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան