Մարդիկ կծիծաղեն, որ իմանան նախկին ՕԵԿ-ը, հիմա՝ ՀՎԿ-ն ընտրակաշառք է բաժանում. Հեղինե Բիշարյան
Հայկական վերածնունդ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը չի ընդունում, որ նախկինում «Օրինաց երկիր», այժմ՝ ՀՎ կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:
«Մարդիկ կծիծաղեն, որ իմանան նախկին ՕԵԿ-ը, հիմա՝ Հայկական վերչածնունդ» կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում: Ընտրակաշառք մենք երբեք չենք բաժանել: Արթուր Բաղդասարյանի սկզբունքների մեջ կա՝ մերժել այդ գաղափարը:
Ամբողջ երկրով մեկ մենք կուսակցական կառույցներ ունենք հսկայական, դրանք կենսունակ են, մենք միշտ մեր ընտրազանգվածի վրա աշխատել ենք, չենք ասել ընտրություններին չորս տարի կա, եկեք չաշխատենք: Այսինքն՝ մեր ընտրազանգվածը երբեք անտարբերություն չի նկատել մեր կողմից: Մենք ուղղակի մարդկանց նկատմամբ ուշադիր ենք, բոլոր առիթներին փոքրիկ ուշադրություն ենք դարձնում: Ընտրակաշառք բաժանել, եթե մեր հասցեին ասեք, ինձ թվում է՝ ժողովուրդը կծիծաղի», -հայտարարել է Բիշարյանը:
Լրագրողը հիշեցրեց մուրաբաների բաժանման մասին լուրերը, որոնք Բիշարյանը համարեց ծիծաղելի: «Նրանք, ովքեր մեզ հետ եղել են, գիտեն, որ ընտրակաշառք մուրաբա չեն ստացել: Դրան մենք հումորով ենք վերաբերվում: Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք՝ ովքեր են ընտրակաշառք բաժանում ու որտեղից են նրանց այդ փողերը», -ասել է Բիշարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին