Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են
Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց անհատական պայքարի քառորդ եզրափակիչ փուլի վերջին խաղում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 6:4, 7:6, 6:4 հաշվով առավելության է հասել կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ` նվաճելով կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը, որտեղ ուժերը կչափի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, ով, իր հերթին, քառորդ եզրափակչում պարտության էր մատնել բելգիացի Դավիդ Գոֆենին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Շվեյցարիայի ներկայացուցիչներ Ռոջեր Ֆեդերերն ու Սթեն Վավրինկան: Ֆեդերերը քառորդ եզրափակչում առավելության էր հասել գերմանացի Միշա Զվերևի նկատմամբ, Վավրինկան պայքարից դուրս էր թողել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային: