Արոնյանը միավորը կիսել է մրցաշարի առաջատարի հետ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը մրցաշարի առաջատար ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր:
Պարտիան ավարտվել է 38-րդ քայլից հետո: Կողմերը ոչ-ոքին են խաղացել: Հայ գրոսմայստերը հանդես է եկել սև խաղաքարերով: 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով շարունակում է գլխավորել Ուեսլի Սոն: Արոնյանն առաջատարին զիջում է մեկ միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան