Բալոտելլի-Չիկոլինի սկանդալային հակամարտությունը շարունակվում է
«Բաստիայի» գլխավոր մարզիչ Ֆրանսուա Չիկոլինին հայտարարել է, որ «Նիցցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպման ժամանակ վիրավորել է իր մայրիկին: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Եթե նա ինձ վիրավորեր, ոչինչ չէի ասի, բայց Բալոտելլին վիրավորական խոսքեր է ասել մայրիկիս հասցեին, ով 80 տարեկան է և մահամերձ: Քաղաքացի Բալոտելլին ինչպե՞ս կարող է իրեն նման բան թույլ տալ: Ես ահավոր զայրացած եմ»,- նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիոն հայտարարել էր, որ ամբողջ հանդիպման ժամանակ «Բաստիայի» երկրպագուները վիրավորել են իրեն` շարունակ կապիկի ձայներ արձակելով: