«Բանանցի» այցը ոգևորել է «Զատիկի» երեխաներին
Շարունակելով «Բանանց» ֆուտբոլային ակումբի ձևավորված սոցիալական տարբեր նախաձեռնությունների ավանդույթը՝ առաջին թիմը` ողջ կազմով, այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ հաճելի և ուրախ օր պարգևելով փոքրիկներին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստների պատրաստած նվերները՝ ֆուտբոլային հագուստների, գնդակների և այլ պարագաների տեսքով, արագորեն բաժանվել են երեխաների միջև: «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ողջունել է փոքրիկներին՝ կոչ անելով սիրել ֆուտբոլը և զբաղվել սպորտով:
«Բանանցի» խորհրդանիշ արծիվը զվարճալի խաղերի միջոցով զբաղեցրել է ինչպես փոքրիկներին, այնպես էլ ֆուտբոլիստներին: Երեխաները, իրենց հերթին, հյուրերին հիանալի պարային համարներ են նվիրել: «Բանանցի» ֆուտբոլիստների հերթական հիանալի ու բարի օրը խաղադաշտից դուրս ստացվել է: