Լևանդովսկի. «Ռեալ» կամ «Բարսելոն» տեղափոխվելով աճ չեմ ունենա»
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակնարկել է, որ չի պատրաստվում մարզական կարիերան շարունակել Իսպանիայում և իրեն լավ է զգում իր հարազատ թիմում: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Բավարիան» աշխարհի լավագույն թիմերից մեկն է, որը «Բարսելոնի» և «Ռեալի» հետ նույն մակարդակի վրա է: Այդ թիմերից որևէ մեկը տեղափոխվելով պրոֆեսիոնալ տեսանկյունից աճ չեմ ունենա: Բոլոր տիտղոսները կարող եմ նվաճել նաև «Բավարիայի» հետ: Այստեղ ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն իր թիմի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 17 հանդիպման` դառնալով 14 գոլի հեղինակ: