Հացի շուկայում կասեցվել է 21 տնտեսավարողի արտադրությունը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում: Հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում:
Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:
Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:
Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:
ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ
Տնտեսավարող |
Մարզ |
Հայտնաբերված խախտումներ |
Ա/Ձ Մարուսյա Թումանյան |
Արագածոտնի մարզ, ք. Արտաշատ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան |
Տավուշի մարզ, գ. Աչաջուր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Աստղիկ Ասատրյան |
Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան |
Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Ավագ Կարապետյան |
Արագածոտնի մարզ, ք. Արտաշատ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան |
Տավուշի մարզ, գ. Աչաջուր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Հակոբ Գևորգյան |
Վայոց ձորի մարզ, ք. Վայք |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Մհեր Հակոբյան |
Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Արմենուհի Մելքումյան |
Կոտայքի մարզ, գ. Արամուս |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Սենո Խալաթյան |
Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Բելա Սարգսյան |
Սյունիքի մարզ, ք. Մեղրի |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան |
Արարատի մարզ, գ. Այնթապ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Նարինե Մելիքյան |
Կոտայքի մարզ, ք. Չարենցավան |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Միքայել Մխիթարյան |
Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան |
Սյունիքի մարզ, ք. Սիսիան |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Արթուր Աղաջանյան |
Արարատի մարզ, ք. Վեդի |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Արման Տերտերյան |
Արմավիրի մարզ, ք. Էջմիածին |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան |
Լոռու մարզ, ք. Տաշիր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան |
Արմավիրի մարզ, ք. Արմավիր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ |
Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ) |
«Գավառի հաց» ԲԲԸ |
Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ |
Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան