Մյունխենյան մրցաշարը չի զիջում Եվրոպայի առաջնությանը
Հայ հրաձիգների 13 հոգանոց թիմը մեկնել է Գերմանիա` մասնակցելու մյունխենյան միջազգային մրցաշարին, որն ավանդական է և համարվում է տարվա ուժեղագույն մրցաշարերից մեկը և մասնակիցների քանակով չի զիջում Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարը 2 մեկնարկով է`մարզիկները կրկնելու են վարժությունները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մեկնարկը տեղի կոնենա հունվարի 26-ին: Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց ձևի մեծահասակների պայքարում կմրցեն`Հրաչիկ Բաբայանը, Սուերն Բերյանը և Քրիստիան Լուերը, երիտասարդների պայքարում կմրցեն Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանն ու Վրեժ Թորոսյանը, նույն վարժության երիտասարդ աղջիկների 40 կրակոց վարժության պայքարում` Լիա Սահակյանը և Ալլա Պողոսյանը:
Տղաների եռյակները կմրցեն նաև թիմային պայքարում, կլինի նաև աղջիկ-տղա խառը թիմային պայքար: Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց ձևի երիտասարդների պայքարում կմրցեն Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը, նույն վարժության մեծահասակ կանանց 40 կրակոց վարժության պայքարում` Էլմիրա Կարապետյանը: Գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը, երկրոդ մարզիչը` Անդրանիկ Այվազյանը: