«Խազարի գավաթ». 6-րդ տուրն առանց պարտության
«Խազարի գավաթ» շախմատի մրցաշարում տեղի են ունեցել 6-րդ տուրի հանդիպումները, որոնք մեր պատվիրակների համար ունեցել են բարեհաջող ավարտ։
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը տոնել է հերթական հաղթանակը և այժմ 4․5 միավորով կիսում է 4-13-րդ տեղերը։ Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Սեդրակ Մաթևոսյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը խաղացել է ոչ ոքի։ Վերջիններս 3․5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 39 և 33-րդ տեղերը։
«Խազարի գավաթ» մրցաշարում այս պահին 5 միավորով կա 3 առաջատար։ Ընդհանուր կխաղացվի 9 տուր։ Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին։