Ջոշուա. «Սա իմ կարիերայի վճռորոշ մրցամարտն է»
Ապրիլի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա բռնցքամարտի գերծանր քաշային կարգի IBF, WBA և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի մենամարտը: Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կմրցի Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնթոնի Ջոշուայի հետ: Բրիտանացի մարզիկը խոսել է սպասվող հանդիպման մասին` ընդգծելով դրա կարևորությունը: Տեղեկացնում է «Isport»-ը:
«Առաջին հայացքից թվում է, թե սովորական մենամարտ է լինելու, բայց էմոցիոնալ տեսանկյունից ամեն ինչ այլ է: Ռինգ դուրս գալուն պես կհասկանամ, որ սա իմ կարիերայի վճռորոշ մրցամարտն է: Այն կարևոր է ինձ համար, քանի որ արդյունքից է կախված իմ հետագա զարգացումները բռնցքամարտում»,- ասել է Ջոշուան:
Հավելենք, որ հանդիպման բոլոր` 80,000 տոմսերն արդեն վաճառվել են և 2014 թ. կայացած Ջորջ Գրոուվս-Կառլ Ֆորչ մենամարտի ցուցանիշը գերազանցվել է: