Ֆեդերեր. «Աղջիկներս արգելել են ինձ պարտվել»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ Ավստրալայի Բաց առաջնության մեկնարկին չէր էլ պատկերացնում, որ կարող է հասնել կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Ինքս էլ զարմացած եմ, որ կարողացա հաղթել 5 ուժեղ մրցակիցների: Անսպասելի էր, որ վերադարձս այսպիսին կլինի: Հասկանում էի, որ վտանգավոր կլինեմ մրցակիցներիցս շատերի համար, սակայն վախենում էի, որ ինչ-որ պահի ուժերս կսպառվեն կամ այլ անհաջողություն տեղի կունենա:
Կիսաեզրափակչում եմ: Հիանալի եմ զգում ինձ, գեղեցիկ խաղ եմ ցուցադրում: Եթե մրցաշարի մեկնարկին ասեին, որ կհասնեմ կիսաեզրափակիչ ու մրցակիցս կլինի իմ հայրենակից Սթեն Վավրինկան, չէի հավատա: Բացի այդ, աղջիկներս արգելել են ինձ պարտվել: Նրանց դուր է եկել Ավստրալիան»,- ասել է Ֆեդերերը: