Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է
Երեկ Ստեփանակերտից Պաշտպանության բանակի երկու զինծառայողի տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն է, որը վիրավորվել է ստորին վերջույթներից, լուրջ վնասվածք ունի ծնկան հոդի շրջանում:
«Գիշերը վիրահատել ենք և ստիպված ենք եղել ամպուտացնել նրա ստորին վերջույթը: Հիմա նրա վիճակը կայուն է: Սկզբնական շրջանում փորձել ենք օրգան պահպանող վիրահատություն անել, սակայն վնասվածքի ծավալը մեծ էր և չի հաջողվել»,- ասաց Կամավոր Խաչատրյանը` հավելելով, որ պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը երեք օր առաջ է վիրավորում ստացել. վիրավորվել է մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից:
Նրա խոսքով, զինծառայողի վիրահատությունն այնպես է արվել, որ հետագայում պրոթեզավորեն:
«Քանի որ վիրավորը բավականին արյուն է կորցրել, նրա վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում, սակայն վաղը, կարծում եմ, կլինի ծանր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երեկ Երևան տեղափոխված մյուս վիրավոր Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակին, ապա նրա առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում, այս պահին միացված է արհեստական շնչառական ապարատին: Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք փրկել զինծառայողի կյանքը»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նշենք, որ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Կրտսեր սերժանտը կալանավորվել է՝ ժամկետային զինծառայողին վիրավորելու համար
- Շարքային զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով
- Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը վիրավորվել է. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում